<< ՀՐԱՇԱԼԻ ՅՈԹՆՅԱԿՈՒՄ >>

12:27 - 27 Մար, 2023

Մայիսին Դոհայում տեղի կունենա աշխարհի ձյուդոյի առաջնությունը: Դրան կմասնակցեն քաշային կարգերից յուրաքանչյուրի առաջին հարյուրակում տեղ ունեցողները:

Հայաստանից մեծ է մեր հավաքականի առաջատար, 73 կգ քաշային  Ֆերդինանդ Կարապետյանի մասնակցությունը: Մարզաձևի միջազգային ֆեդերացիայի դասակարգման աղյուսակում  նա 478 միավորով  91 –րդն է իր քաշային կարգում: Ըստ էության այդ  գործում որոշակի նպաստ է բերել մասնակցությունը Թբիլիսիում օրերս անցկացված << Մեծ սաղավարտ >>  անվանումով միջազգային մրցաշարը:

Տևական ընդմիջումից հետո ֆերդինանդը կրկին մտավ տատամի, ունեցավ երկուական հաղթանակ և պարտություն ու եզրափակեց  <<  հրաշալի յոթնյակը >>,  որը նրան ընձեռեց 260 միավոր:

Թբիլիսիի ստուգատեսին մասնակցեց նաև Արտյոմ Ղալաչյանը / 66 կգ /, որը ձախողվեց մեկնարկում:

Այլ նորություններ